Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ի՞նչ է տրանսցենդետալ մեդիտացիան

Ի՞նչ է տրանսցենդետալ մեդիտացիան

Տրանսցենդենտալ Մեդիտացիան պարզ, բնական, անջանք մտավոր տեխնիկա է, որը կատարվում  է օրական երկու անգամ՝  փակ  աչքերով,  հարմարավետ նստած դիրքում: Ըստ  աշխարհի 30 երկրների 250 համալսարաններում  և գիտական կենտրոններում  կատարված  600 հետազոտությունների՝ այն  ստրեսներից ձերբազատվելու ամենաարդյունավետ եղանակն է: Հենց այս   բնականությամբ, պարզությամբ  և արդյունավետությամբ  էլ  այն տարբերվում է մեդիտացիոն այլ տեխնիկաներից:


ՏՄ-ն կրոն կամ փիլիսոփայություն չէ և կենսակերպի փոփոխություն չի պահանջում: Այն սովորելը հեշտ է, կատարելը՝ հաճելի, ջանք, կենտրոնացում և հատուկ հմտություններ չպահանջող: Ցանկացած  մարդ կարող է այն սովորել, նույնիսկ երեխաները: 


Տրանսցենդենտալ Մեդիտացիայի ամենօրյա կատարումը իրագործում է  բանականության  ներուժը, արթնացնում ուղեղի թաքնված հնարավորությունները: ՏՄ-ի կատարման ընթացքում բանականությունը հանդարտվում է, անցնում մտքի նրբագույն մակարդակից այն կողմ՝ փորձառելով էներգիայի, ստեղծարարության և իմացականության  լուռ դաշտը մտքի ակունքում, հանգիստ զգոնության բնական վիճակը, երբ ուղեղը սկսում է գործել ավելի կոհերենտ, իսկ մարմինը ստանում է հանգստի խոր վիճակ:  Հանգիստ զգոնության այս վիճակը նպաստում է ստեղծարարության և իմացականության աճին,  IQ-ի բարձրացմանը, իմպուլսների կառավարմանը,  ընկալունակության և հիշողության լավացմանը,  բարոյական դատողության զարգացմանը: Ստրեսների թոթափման  հետևանքով բանականությունն ու  մարմինը սկսում են գործել ավելի հավասարակշռված, իսկ վարքը դառնում է ավելի ներդաշնակ:


Հայտնի է, որ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են   արյան ճնշումը, շաքարախտը, տարբեր տեսակի ուռուցքային հիվանդությունները, նյութափոխանակության խախտումները, թմրադեղերից, ալկոհոլից և ծխախոտից կախվածությունը, դեպրեսիան, անքնությունը, առաջ են գալիս  ստրեսների արդյունքում և  լայնորեն  տարածված են ժամանակակից հասարակության մեջ:  Ըստ 146 մետահետազոտությունների՝ ՏՄ-ն երկու անգամ ավելի արդյունավետ է, քան ստրեսներն ու տագնապները վերացնելու այլ տեխնիկաներ (Journal of Clinical Psychology):
2013 թ. ապրիլին  Ամերիկայի սրտաբանների միությունը հրապարակել է, որ  Տրանսցենդենտալ Մեդիտացիան միակ  մեդիտացիոն տեխնիկան է, որը  նվազեցնում է արյան ճնշումը և երաշխավորել  այն որպես այլընտրական կլինիկական բուժման միջոց:   ԱՍՄ-ն նաև նշել է, որ արյան ճնշման կարգավորումը զգալիորեն նվազեցնում է ինֆարկտների և կաթվածների թիվը: ( Brook RD et al., Beyond Medications and Diet: Alternative Approaches to Lowering Blood Pressure. A Scientific Statement from the American Heart Association. Hypertension, 61:00, 201)


Աշխարհում ավելի քան հինգ միլիոն մարդ սովորել է այս  մտավոր տեխնիկան: Հայաստանում այն ուսուցանվում է 1989-ից ի վեր և տասնյակ հազարավոր մարդիկ  սովորել են այն:


Մահարիշի վեդայական կենտրոն
www. Armenia.TM.org
[email protected]
Հեռ.` 351168,  093771715
   

Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. academy.proc0aching.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ